Խավի. «Մանչեսթեր Սիթին» գլխավորելը մեծ հնարավորություն է Պեպի համար»
Խոսեպ Գվարդիոլայի նախկին սան Խավին կարծում է, որ «Բարսելոնի» ու «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը, գլխավորելով «Մանչեսթեր Սիթին», անգլիական Պրեմիեր լիգայի պատմությանը նոր փայլ կհաղորդի:
«Մանչեսթեր Սիթին» գլխավորելը մեծ հնարավորություն է Պեպի համար: Կարծում եմ՝ նա կփոխի անգլիական ֆուտբոլի դեմքը: Եթե կա մեկը, ով կարող է մենթալիտետ փոխել, Գվարդիոլան է: Հիանալի հնարավորություն ունի, բայց նրա վրա գործադրվող ճնշումն էլ ահռելի կլինի: Բոլորն էլ Պեպից շատ բան են սպասում: Պարզ է, որ նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Գվարդիոլան միշտ մտածում է ֆուտբոլի, նրա դետալների ու մանրուքների մասին: Մենք կապեր պահպանում ենք ու միշտ զրուցում թիվ 1 մարզաձևի մասին»,- նշել է Խավին: