Հնդկաստանում ծնվել է «աշխարհում ամենածանր» աղջիկը
Հնդկաստանի հարավում ծնել է «աշխարհում ամենածանր» աղջիկը: Նա ծնվել է 6,8 կգ քաշով: Սովորաբար երեխաներն այդքան քաշ են ունենում 6 ամսականում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Աղջիկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով: 19-ամյա Նանդինին զարմացել է տեսնելով իր առաջնեկին:
Ենթադրվում է, որ նորածին հնդկուհին ռեկորդ կսահմանի: Մինչ այս ամենածանր նորածինը համարվել է 2014-ին ԱՄՆ-ում ծնված աղջիկը, ով ունեցել է 6,5 կգ քաշ: 2014-ին Բարնաուլում ծնվել է 6 կգ քաշ ունեցող երեխա: Նույն տարում չինուհին ունեցել էր 6,3 կգ քաշով տղա: