Ա. Մելիքյան. Մեր երկրի ճակատագրի հանդեպ քնկոտ մոտեցումը հանգեցրեց այս իրավիճակին
«Մինչ ապրիլյան ռազմական գորոծողությունները մենք ունեինք անորոշ, անկայուն, անհասկանալի ապագա ունեցող ստատուս քվո: Ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով մենք ունեցանք ցավալի մարդկային կորուստներ, անընդունելի տարածքային կորուստներ, ինչպես նաև տարածքները հանձնելու բացվող հեռանկար, բաց դուռ»:
«Մեդիա կենտրոնում» «Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները» թեմայով ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Ա. Մելիքյանը դրանք համարում է նաև «տարիներ շարունակ հայկական կողմերը զլացել են վարել արդյունավետ արտաքին քաղաքականության» հետևանք:
«Մեր երկրի ճակատագրի հանդեպ քնկոտ մոտեցումը հանգեցրեց նրան, որ այսօր կանգնած ենք իրական տարածքային կորստի շեմին, մենք կանգնած ենք հայկական շահերի համար բացառապես անընդունելի կոնկրետ տարածքների դիմաց անորոշ կարգավիճակ ստանալու հեռանկարի առջև»,-ասաց Ա. Մելիքյանը:
Նա համոզված է, եթե հայկական կողմերն իրավիճակից դուրս գալու համար իրական քայլեր չձեռնարկեն, ապա առջևում սպասում են դառը իրադարձություններ:
«Հայկական կողմերը քաղաքական նախձեռնողականության հանդես չեն բերում, քանի որ գործողությունների ծրագիր չունեն: Չենք պատկերացնում, թե քայլերի ինչ հաջորդականությամբ կարելի է իրավիճակը փոխել»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին