Մարկոս Պիզելլին հավաքականին կմիանա մայիսի 27-ին
Հայաստանի ազգային հավաքականը ԱՄՆ-ում մարզվել է թեթև ռեժիմով: Մարզմանը մասնակցում էին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Մարկոս Պիզելլիի, ով հավաքականին կմիանա մայիսի 27-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը երեկ ժամանել են Լոս-Անջելես, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։
Հաշվի առնելով բավականին երկարատև թռիչքը՝ մարզչական շտաբը որոշել է անցկացնել թեթև մարզում առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ և միջին արագության վազք, սթրեչինգ և այլն։
Վաղը Հայաստանի հավաքականն արդեն կանցկացնի լիարժեք մարզում։