ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է նավթամթերքի և ադամանդի մատակարարման մասին Հայաստանի հետ համաձայնագրի փոփոխությունները
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը չորեքշաբթի վավերացրել է Հայաստանի հետ կնքված համաձայնագրում իրականացված փոփոխությունները, որոնք ամրագրում են արտոնյալ պայմաններով Ռուսաստանից Հայաստան արտահանվող ապրանքների վերջնական ցանկը:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` վավերացված փոփոխություններով համաձայնագրի կարգավորման գոտուց դուրս են եկել չմշակված ադամանդի մատակարարման գործարքները, քանի որ Հայաստանը 2014թ-ի մայիսից միացել է Եվրասիական տնտեսական միության Պայմանագրին:
Փոփոխության է ենթարկվել նաև Ռուսաստանից Հայաստան մատակարարվող նավթամթերքի վերջնական ցանկը, որոնք արտահանվելու են առանց հարկերի գանձման:
Ըստ գործակալության` հայկական կողմի խնդրանքով ցուցակը լրացվել է պարաֆինով: