Վահրամ Բաղդասարյան. «Մորս սարքած տոլմայից բացի, ուրիշ տոլմա չեմ կարող ուտել». «Իրավունք»
Մայիսի 21-ին Մուսա լեռան հուշահամալիրի բարձունքում կայացավ Տոլմայի ավանդական 6-րդ փառատոնը, որին հաջորդեց արցախյան սահմանապահ դիրքերից վերադարձած կամավորներին դիմավորելու արարողությունը, որն ավարտվեց հանրությանը, որպես մատաղ, հարիսա բաժանելով: Վերոնշյալ միջոցառումներին ներկա էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ում հետ «Իրավունք»-ը զրուցել է քաղաքականությունից դուրս ձևաչափով:
- Հետաքրքիր է Ձեր տեսակետը տոլմայի այսպիսի մեծ բազմազանության մասին:
-Մեծ բավականություն ստացա՝ տեսնելով մեր տոլմայի, այսպես ասած, տեսականին: Մի ժամանակ տոլմա ասելով՝ հասկանում էին՝ միայն կաղամբով ու թփով, բայց այսօրվա բազմազանությունը բավականին հետաքրքրություն առաջացրեց՝ իր տեսքով ու համով: Ինձ համար նաև այս տոնակատարությունը վառ հիշողություն արթնացնում, որովհետև մտածում էի, որ մորս սարքած տոլմայից բացի, ուրիշ ոչ մի տոլմա չեմ կարող ուտել, բայց այսօր, իսկապես, բավականին համեղ տոլմայի տեսականի կար՝ սոխով տոլմա, ջայլամի մսով տոլմա, քյուֆթայով տոլմա…
-Ի դեպ, ադրբեջանցիները մեր տելման էլ էին փորձում «սեփականաշնորհել»՝ ասելով, թե իրենց ազգային կերակուրն է…
-Դրա համար էլ այս փառատոնով մեկ անգամ ևս պետք է փաստենք, որ սա մեր ազգային կերակուրն է: 80-90 տարվա պատմություն ունեցող մեր հարևան թշնամիները, աշխարհում ինչ լավ բան լինում է, վերագրում են իրենց ու տոլման էլ են իրենց վերագրել, ինչն աբսուրդի է հավասար:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: