Մեր տարածքները պետք է հետ վերցնել, բայց ոչ ճակատային մարտերով. Վովա Վարդանով
1989 թվականից պատերազմը սկսվել է և մինչև այսօր շարունակվում է, ուղղակի լինում են սառը ժամանակշրջաններ, լինում են տաք ժամանակաշրջաններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հադիպմանն ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:
Ինչ վերաբերում կորցրած 800 հեկտար տարածքին և դրա վերադարձի հարցին՝ Վարդանովն ասաց. «Ինչպես մարդկային կորուստը, այնպես էլ տարածքայինը շատ թանկ է: Այդ տարածքները հետ վերցնելը և անգամ մի քիչ էլ առաջ գնալը ռազմական, քաղաքական անհրաժեշտություն է: Պետք է հետ վերցնել, բայց ոչ մեծ զոհերով, ոչ այն պահին, երբ որ թուրքը սպասում է: Նախանցած տարի աշնանը մեր ուղղաթիռի պատմությունը պետք է հիշել, երբ մեզ շատ խելացի պահեցինք՝ օդաչուների մարմինը վերադարձնելու ժամանակ: Հիմա էլ պետք այդպես պահել: Պետք հետ վերադարձնել այդ տարածքները, բայց ճակատային մարտերով, սխալ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին