Քրիշտիանու Ռոնալդու. «Ռեալից» լավ թիմ չեմ տեսնում»
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե երբ է պլանավորում ավարտել կարիերան: Այս մասին հայտնում է AS-ը:
- Դուք մնո՞ւմ եք «Ռեալում»:
- Այո, կարծում եմ՝ մնում եմ:
- Պլանավորո՞ւմ եք կարիերան ավարտել «Ռեալում»:
- Ավարտել կարիերան… Ամեն դեպքում՝ ես դա պետք է անեմ առաջիկա 15 տարում: Խաղակոշիկներս մեխից կկախեմ 41 տարեկանում:
- Ձեր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.: Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո կերկարաձգե՞ք այն:
- Տեսնենք: Ավելի լավ է լսել, թե այդ առումով ինչ կասի Ֆլորենտինո Պերեսը: Դա հսկայական քայլ կլինի «Ռեալի» համար: Եթե Դուք լինեիք «Ռեալի» նախագահի տեղում, ինձ հետ պայմանագիրը կերկարաձգեի՞ք:
- Այո:
- Բնականաբար, ես կուզեի մնալ «Ռեալում»:
- Դուք հանդիպել եք ՊՍԺ-ի նախագահի հետ, շփվել Լորան Բլանի հետ… Կարծես այնքան էլ կոնկրետ չեք արտահայտվում Ձեր ապագայի վերաբերյալ:
- Ես ունեցել եմ հաջող ու ոչ այնքան հաջող շրջաններ: Այդպիսին է կյանքը: Չորս տարի առաջ ես երջանիկ չէի, որովհետև գործերս այնպես չէին դասավորվում, ինչպես ես էի ուզում: Բայց հիմա ամեն ինչ ինձ բավարարում է, և ես ուզում եմ մնալ այս ակումբում, որովհետև «Ռեալից» լավ թիմ չեմ տեսնում: Եթե ամեն ինչ կշռադատենք, ավելի լավ թիմ ես չեմ գտնի: