Իրանի դեսպան. Ցանկանում եմ, որ Ադրբեջանում հեջաբի հարցով ազատազրկվածներն ազատ արձակվեն
«Ցանկանում եմ, որ Ադրբեջանում հեջաբի հարցով ազատազրկվածներն ազատ կարձակվեն»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Դեսպան Փաքայինը հարցազրույցում խոսել է վերջին տարիներին Ադրբեջանի վարած կրոնական և մշակութային քաղաքականության մասին՝ անդրադառնալով նաև ազատազրկման մեջ գտնվող այն անձանց, որոնք պայքարել են իրենց կրոնական իրավունքների պաշտպանության համար:
«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ազատազրկվածների մեծ մասը ձերբակալվել էր շուրջ 4 տարի առաջ, հեջաբ կրելու արգելքի դեմ իրականացված բողոքի ակցիաների ժամանակ: Անձամբ իմ ցանկությունն այն է, որպեսզի իմ պաշտոնավարման ընթացքում նրանք ազատ արձակվեն»,-ասել է Ադրբեջանում Իրանի դեսպանը:
Նշենք, որ 2010թ. Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ դպրոցներում աշակերտուհիներին արգելվեց հեջաբ կրել: Ադրբեջանի իշխանությունների այդ որոշումը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից. դրան բացասաբար արձագանքեց շիայական արժեքներին հավատարիմ բնակչությունը, տեղի ունեցած բազմաթիվ բողոքի ցույցեր: