Մեծ Բրիտանիայում Pink Floyd-ի 50-ամյակին նվիրված նամականիշ կթողարկվի
Pink Floyd ռոք-խմբի 50-ամյակին նվիրված նամականիշ կթողարկվի,-գրում է «Գազետա.ռու»-ն:
Royal Mail ընկերության հավաքածուի մեջ ընդգրկվել է 10 նամականիշ: Դրանք կարելի է գնել մայիսի 26-ից: Հավաքածուի ստեղծման համար օգտագործվել են Pink Floyd-ի ալբոմների նկարները, ինչպես նաև՝ խմբի կենդանի համերգների լուսանկարները:
Աղբյուրը գրում է, որ Pink Floyd-ը հայտնի է ոչ միայն իր երաժշտությամբ, այլև ալբոմների նորարար կազմերով, որոնց մշակմանը մասնակցել են առաջատար գրաֆիկական դիզայներների և լուսանկարիչներ:
Հոբելյանական նամականիշների վրա կարելի է տեսնել «The Piper At The Gates Of Dawn», «Atom Heart Mother», «The Dark Side Of The Moon», «Wish You Were Here», «Animals» և «The Endless River» ալբոմների կազմերը: