Արբելոա. «Մոուրինյոն դադարեցրեց «Բարսելոնի» տիրապետությունը»
Մադրիդյան «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան կարծում է, որ «Արքայական թիմի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հաջողվել է կանգնեցնել «Բարսելոնի» տիրապետությունը: Պորտուգալացի Մոուրինյոն «Ռեալը» մարզել է 2010-2013 թթ.՝ այդ ժամանակահատվածում նվաճելով Իսպանիայի առաջնության հաղթողի կոչումը, ազգային գավաթն ու Սուպերգավաթը:
«Մոուրինյոն շատ կարևոր էր «Ռեալի» համար՝ «Բարսելոնի» տիրապետությունը դադարեցնելու առումով, սակայն դրա համար ճանաչում չստացավ,- ասել է Արբելոան «BeIN Sports»-ին տված հարցազրույցում:- Եթե Մոուրինյոն չլիներ, Գվարդիոլան մինչև հիմա մրցանակներ կնվաճեր «Բարսելոնի» հետ: Ինչ վերաբերվում է Զիդանին, մենք հարգում ենք մեր մարզչին ու հիանում նրանով»:
Նշենք, որ մրցաշրջանի ավարտից հետո Արբելոան կհեռանա «Ռեալից» ազատ խաղացողի կարգավիճակով: «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 33-ամյա ֆուտբոլիստի համար կարող էր վերջինը լինել «Ռեալի» մարզաշապիկով, սակայն նա ստիպված է բաց թողնել այդ խաղը վնասվածքի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին