Դեշամ. «Իմ ֆուտբոլիստները երբեք չեն հանձնվի»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին այնքան էլ չի անհանգստացնում կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի վնասվածքը: Վերջինիս փոխարեն ազգային թիմ է հրավիրվել «Սևիլիայի» խաղացող Ադիլ Ռամին: Ի դեպ, դոպինգային սկանդալի պատճառով մայրցամաքային մրցաշարին չի մասնակցի մյուս կենտրոնական պաշտպանը՝ Մամադու Սախոն:
«Ոչ, ես չեմ անհանգստանում: Իհարկե, տհաճ վիճակ է, քանզի Վարանն այն ֆուտբոլիստն է, ով մասնակցել է աշխարհի 2014 թ. առաջնությանը և հետագայում նույնպես պարբերաբար հրավիրվել է հավաքական,- ասել է Դեշամը մամուլի ասուլիսում:- Տխուր է, որ այսպես ստացվեց, սակայն ես վստահում եմ իմ տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին: Կաշխատեմ լավագույն որոշումը կայացնել հավաքականի համար:
Ֆուտբոլիստները, ովքեր Ֆրանսիան կներկայացնեն «Եվրո-2016»-ում, չեն հանձնվի: Ես հույսեր եմ կապում նրանց հետ: Կաշխատենք հնարավորինս առաջ շարժվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ