ԵՄ-ն մտավախություն ունի, որ ներգաղթյալները կշարժվեն Եգիպտոսի տարածքով
ԵՄ-ն մտավախություն ունի, որ բալկանյան երթուղու փակումից հետո ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա կշարժվի Եգիպտոսի տարածքով: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ այս մասին գրում է «Welt» պարբերականը՝ հղում անելով Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆին:
Նշենք, որ այս տարվա փետրվարի վերջից մի շարք երկրների միակողմանի որոշմամբ փակվել էր այսպես կոչված միգրացիայի արևմտյան «բալկանյան երթուղին», որով Թուրքիայից ժամանած փախստականները Հունաստանի տարածքով շարժվում էին դեպի կենտրոնական Եվրոպայի երկրներ։
«Առկա է լուրջ վտանգ առ այն, որ ոչ միայն Լիբիան, այլև Եգիպտոսի արևմուտքը կդառնա փախստականների համար տարանցիկ շրջան»,- հայտարարել է Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆին:
Նրա խոսքով`ԵՄ-ն պետք է արագ արձագանքի այս իրավիճակին։
Թերթի տեղեկություններով`ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Իտալիան ստեղծված իրավիճակի պայմաններում պատրաստ են հանդես գալ «Սոֆիա» գործողության՝ դեպի արևելք՝ Եգիպտոսի և Կրետեի ուղղությամբ ընդլայնման օգտին: