Յունկերը կոչ է արել պաշտոնական Անկարային հրաժարվել ահաբեկելու քաղաքականությունից
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կոչ է արել պաշտոնական Անկարային հրաժարվել վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցություններում ցանկալի արդյունք գրանցելու նպատակով «ԵՄ-ին հնչեղ հայտարարություններով ահաբեկելու» քաղաքականությունից: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ինչ վերաբերում է հակաահաբեկչական օրենսդրության վերաբերյալ պահանջներին, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան հավատարիմ կլինի իր պարտավորություններին: Սպառնալիքները լավագույն դիվանագիտական գործիքը չեն, յուրաքանչյուր ոք պետք է հրաժարվի դրանք կիրառելուց, որովհետև դրանք ընդհանրապես որևէ արդյունքի չեն հանգեցնում»,- հայտարարել է Ժան Կլոդ Յունկերը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ սպառնացել էր, որ Անկարան դուրս կգա միգրացիոն համաձայնագրից, եթե ԵՄ-ն իր երկրի քաղաքացիներին չսահմանի ոչ վիզային ռեժիմ: