12:54 26/05/2016

Սիրիական Քուրդիստան. սպառնալիքներ և հնարավորություններ

Ընդամենը երկու օր առաջ Սիրիայում կռվող քուրդ-արաբական միացիալ ուժերը (Սիրիայի դեմոկրատական ուժեր (ՍԴՈՒ)) հայտարարեցին «Իսլամական պետության» (ԻՊ) կենտրոնի՝ ալ-Ռակկա քաղաքի ուղղությամբ ռազմգործողությունների սկսման մասին:

Հիշյալ հայտարարությունը տեղի ունեցավ հատկապես օրեր առաջ ամերիկացի բարձրաստիճան զինվորականների Սիրիայի քրդաբնակ Քոբանի կատարած այցելությունից հետո, որտեղ ի թիվս այլ խնդիրների, քննարկվել էին նաև ԻՊ-ի կենտրոնի՝ ալ-Ռակկայի ուղղությամբ քրդական ուժերի հարձակման հնարավորությունները: Հատկանշական է, որ վերոհիշյալ հայտարարությունից հետո, Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվեց ռուսական կողմի պատրաստակամությունն ամերիկացիների և քրդերի հետ միասին մասնակցելու ԻՊ-ի դեմ ռազմգործողություններին:

Պետք է հաշվի առնել հետևյալ պարզ իրողությունը՝ քրդերը կարող են արդյունավետ գործել ԻՊ-ի դեմ, բայց ալ-Ռակկայի ուղղությամբ հարձակման մասով քրդական ուժերի համար կան լուրջ խնդիրներ: Ալ-Ռակկան սուննիաբնակ քաղաք է, որի շուրջ վերջին ժամանակներում ԻՊ-ի զինյալների կողմից պաշտպանական գծեր կառուցվեցին: ԻՊ-ն այստեղ կուտակել է զգալի ռազմուժ, որին հաղթել դժվար կլինի անգամ օդային աջակցություն ստացող քրդական ուժերի համար:

Հավանաբար քրդերը լավ պատկերացնում են ԻՊ-ի կենտրոնի ուղղությամբ ռազմգործողությունների բացասական հետևանքները, ուստի քրդական շրջանակներում էլ ավելի լսելի են դառնում այն տեսակետները, որ ալ-Ռակկայի ուղղությամբ ռազմգործողությունները իրենց (քրդերի) պատերազմը չէ, դրանք ավելի շուտ պարտադրված են և ուղղորդվում են դրսից:

Այս պարագայում քրդերի համար հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել Սիրիայի կառավարական զինուժի, սուննի խմբավորումներից և տեղի արաբ ցեղերից կազմված ուժերի հետ համախմբված ալ-Ռակկայի ուղղությամբ ռազգործողություններին մասնակցությունը միջազգային կոալիցիոն ուժերի օդային հարվածների զուգորդմամբ:

Սիրիական Քուրդիստան (Ռոժավա) հասկացությունը նոր տերմին է, որը սկսվեց լայնորեն շրջանառվել քրդերի կողմից հատկապես սիրիական հակամարտության սկզբնավորումից ի վեր: Հակամարտության հետագա ընթացքն ու դրանում քրդերի մասնակցությունը նպաստավոր իրավիճակում դրեցին Սիրիայի քրդերին:

Նախ այն առումով, որ քրդերը երկար ժամանակ զրկված էին քաղաքացիություն ունենալու հնարավորությունից, իսկ արդեն 2012 թ. ամռանից Դամասկոսը տվեց քրդերին Սիրիայի քաղաքացիություն, դուրս բերեց կառավարական ուժերը Սիրիայի հյուսիսային քրդաբնակ տարածքներից՝ տեղափոխելով ընդդիմադիր ուժերին դիմակայելու առավել վտանգավոր ռազմաճակատներ: Քրդերը հնարավորություն ստացած քրդաբնակ հատվածներում հայտարարել ինքնավարություն, ստեղծել ինքնակառավարման մարմիններ, կազմակերպել սեփական զինուժը, զբաղվել այդ տարածքների կառավարմամբ և այլն: 

Անշուշտ հիշյալ իրողությունները էլ ավելի նպաստավոր պայմաններում դրեցին Սիրիայի քրդերին Մերձավորարևելյան տարածաշրջանը բնակեցնող մյուս քրդական հատվածների համեմատ (թերևս բացառությամբ հյուսիսային Իրաքի քրդաբնակ հատվածի): Այդ համատեքստում, քրդերը ընդայնեցին իրենց կողմից վերահսկվող տարածքները Սիրիայում, ի հաշիվ նաև ավանդապես քրդերով չբնակեցված տարածքների, որն իրականացվեց (իրականացվում է) սեփական զինուժի օգնությամբ:

Սակայն կան մի քանի իրողություններ, որոնք չեն կարող անտեսվել Սիրիայի քրդերի կողմից:
Սիրիայի ընդդիմադիր ուժերի վերաբերմունքը քրդական խմբավորումների հանդեպ միանշանակ չէ: Ընդդիմադիր ճամբարը ներկայացնող զգալի կառույցների համար քրդերը Սիրիայում չեն դիտարկվում հիշյալ ճամբարի մաս, հետևաբար բախումներ են գրանցվում նաև քրդերի և ընդդիմադիր այլ խմբավորումների միջև: Ամենաազդեցիկ «Քուրդիստանի դեմոկրատական միություն կուսակցությունը» (ՔԴՄ)) ներգրավված չէ սիրիական հակամարտության բանակցային գործընթացին, դրանից բխող քրդերի համար բոլոր անցանկալի հետևանքներով:

Սիրիայի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացում մնալով մեծամասամբ մարգինալ ուժ՝ քրդերը այդ բացը փորձում են լրացնել Սիրիայում ակտիվ ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ: Սակայն, հիշյալ ակտիվությունը վտանգներով է լեցուն, քանզի բախվելով ընդդիմադիր և կառավարական ուժերի հետ քրդերը զգալի կորուստներ են կրում: Ինչևէ, Սիրիայի հյուսիսային Թուրքիայի հետ սահմանամեձ հատվածներում քրդերն ունեն ինքնավարություն, վերահսկում են սիրիա-թուրքական սահմանի զգալի հատվածը և ձգտում են ընդլայնել այն: Թե ի՞նչ գնով, ժամանակը ցույց կտա:

Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խոշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}