Նիկիտա Սիմոնյան. «Երկրպագուները վախենում են գալ մարզադաշտ»
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը խոսել է ֆուտբոլի մասսայականացման մասին` նշելով, որ այդ առումով Ռուսաստանում հոկեյն ավելի տարածված է, քան ֆուտբոլը:
«Ֆուտբոլի մասսայականացման համար հարկավոր է այդ մարզաձևի մասին գրել, խոսել: Հիմա մեզ մոտ այդ ամենը բարձր մակարդակի վրա չէ: Հարկավոր է այն քարոզել: Մեր մարզական լրագրողներին հետաքրքրում է ամեն ինչ, բացի ֆուտբոլից: Նրանք խոսում են պայմանագրերից, փոխհատուցումներից, ամեն ինչից, բայց ոչ ֆուտբոլից:
Երբ 3 ամիս ժամանակավոր կատարեցի Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պարտականությունները, այդ ընթացքում բազմաթիվ հեռախոսազանգեր ստացա: Նրանցից միայն 3-ն էին վերաբերվում ֆուտբոլին: Հիմա, երբ զանգում են ինձ, միանգամից հարցնում եմ. «ֆուտբոլի՞ց ենք խոսելու»:
Զարմանալի չէ, որ երկրպագուներն ավելի շատ հաճախում են հոկեյի հանդիպումներին, քան ֆուտբոլի: Նրանք վախենում են գալ մարզադաշտ: Մյուսներն էլ, ովքեր գալիս են մեր ընտրանու խաղերին, երկրպագման մշակույթի առումով ասես լինեն երկինք ու երկիր»,- նշել է Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին