Ռամոս. «Կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության «Ատլետիկոյի» հետ կայանալիք եզրափակիչ հանդիպման մասին` նշելով «Արքայական ակումբի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի կարևորությունը թիմի համար: Տեղեկացնում է «Marca»-ն;
«Մենք լավ գիտենք «Ատլետիկոյին»: Այդ թիմը նույնպես արժանի է եզրափակչի մասնակիցը լինելուն: Մեր մրցակիցը հաղթահարել է մրցաշարի որոշ ֆավորիտների և հիմա լավ մարզավիճակում է: Սիմեոնեն լավ ֆուտբոլիստներ ունի, ովքեր գիտեն ինչպես պայքարել, և դա կարևոր է:
Սպասում ենք համառ դիմակայության, բարդ, բայց գեղեցիկ խաղի: Պետք է ամբողջովին կլանված լինենք խաղով, քանի որ նման դեպքերում ամեն ինչ որոշում են մանրուքները: Կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի:
Դժվար է պատկերացնել «Ռեալն» առանց Քրիշտիանու Ռոնալդուի: Նա մեկ մրցաշրջանում դառնում է 50 գոլի հեղինակ: Շատ դժվար է երկար տարիների ընթացքում պահպանել այդպիսի մարզավիճակ, բայց դա նրան հաջողվում է: Ակումբը կարող է Ռոնալդուի վրա հույս դնել, քանի դեռ նա այստեղ է, և դա պարզապես շքեղություն է»,- նշել է Ռամոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ