Սկսվել է աշխարհում առաջին ռոբոտ-հեռախոսի վաճառքը
Ճապոնիայում սկսվել է աշխարհում առաջին ռոբոտ-հեռախոսի՝ «ՌոԲոՖոն»-ի վաճառքը, որը կարող է պարել և խոսել,-գրում է «Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ առաջին իսկ օրը վաճառվել է հեռախոսի առաջին խմբաքանակն ամբողջությամբ, որոնք նախօրոք պատվիրվել էին:
«Այսօրվանից մենք սկսում ենք ռոբոտ-հեռախոսների վաճառքը ճապոնիայի ավելի քան 200 խանութներում: Առաջին հազար հեռախոսներն արդեն վաճառվել են: Մենք այսօրը նշում ենք որպես «ՌոԲոՖոն»-ի ծննդյան օր»,-ասել է Sharp ռոբոտների կորպորացիայի կենտրոնի տնօրեն Սինսուկե Յմամոտոն:
«ՌոԲոՖոն»-ը կարող է իրականացնել սմարթֆոնների բոլոր գործառույթները, միևնույն ժամանակ այն համարվում է մարդանման ռոբոտ, որը կարողանում է քայլել, պարել, երգել, խոսել և կատարել այլ գործողություններ:
«ՌոԲոՖոն»-ի արժեքն է 1800 դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում