Դեսպան. Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ պարտվել է. «Առավոտ»
«Առավոտ»-ը Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է դիտարկում, այսպես կոչված, «քառօրյա պատերազմը» տարածաշրջանային անվտանգության համատեքստում և ի՞նչ զարգացումներ է կանխատեսում:
«Ապրիլյան դեպքերը փաստեցին Ադրբեջանի կատարյալ ձախողումը ԼՂ հիմնահարցի կարգավորման դիվանագիտական ուղղությամբ: Փաստացի դա նրանց խոստովանությունն էր, որ բանակցային սեղանի շուրջ նրանք պարտվել են, և բանակցությունների միջոցով իրենց «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքն անիրագործելի է: Ձախողվեցին նաև խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ալիևյան խոստումները: Իսկ հետագա զարգացումների իմ կանխատեսումը մեկն է, այն գուցե հնչի «ո՛չ դիվանագիտորեն», բայց մեր հաղթանակին այլընտրանք չկա: Եթե մեր հարևանը չի հասկանում խաղաղության արժեքն ու կարևորությունը, ապա մենք դա դրան կպարտադրենք՝ լինի դիվանագիտական ճանապարհով, թե ռազմական»,- ասել է դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին