Գոռ Վարդանյանը արդարացվեց
Այսօր Կենտոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, վճռեց արդարացնել Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին։
Նրա նկատմամբ կայացվեց արդարացման դատական ակտ։
Վարդանյանի փաստաբան Նաիրա Պետրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում դատական ակտը համարեց օբյեկտիվ որոշում։
«Ես շնորհակալ եմ, որ արդարադատությունը կայացավ։ Իմ պաշտպանյալը մեղավոր չէր, և դատարանը իր վճռով հաստատեց դա», -հավելեց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2014 թվականի փետրվարին Վարդանյանի ֆեդերացիայում մեծ քանակի զենք-զինամթերք էր հայտնաբերվել: Մանսավորապես, մասնագետները հայտնաբերել էին Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ և «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ: Սենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել էին 77 հատ ԱԿ-74 ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ: Խուզարկությունը կատարվել էր քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում:
Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերքը պահելը:
Գոռ Վարդանյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հայտարարում էր, թե զենք-զինամթերքը օգտագործել է ֆիլմում նկարահանվելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Վարդանյանը դատարանում էր
- Գոռ Վարդանյանը դատարան չի ներկայանում, բայց նկարահանումների գնում է. «Ժամանակ»
- Գոռ Վարդանյանը կգնա դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում