Իրանն ու Հայաստանը բանակցում են ինքնաթիռի վառելիքի ձեռք բերման շուրջ
«Իրանն ու Հայաստանը բանակցում են ինքնաթիռի վառելիքի ձեռք բերման շուրջ»,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ նախորդ տարի Իրանը բենզինի և ինքնաթիռի վառելիքի արտահանումը 5 անգամ ավելացրել է, 3 տոննայից հասցնելով 15 հազար տոննայի:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում Իրանն ու Հայաստանը բանակցում են ինքնաթիռի վառելիքի ձեռք բերման շուրջ, և համաձայնություն ձեռք բերելու դեպքում 6 ամսյա ժամկետով մեկանգամյա գործարք (սփոթ) կնքնվի:
«ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ բացի Հայաստանից՝ Իրանը ինքնաթիռի վառելիքի վաճառքի շուրջ բանակցում է նաև Տաջիկստանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին