Քաղաքական 13:09 27/05/2016 Տարածաշրջան

Սերգեյ Մինասյան. Ադրբեջանն իրավունք չունի ձեռք բերել 500 կմ հեռահարության օպերատիվ մարտավարական հրթիռներ

Ադրբեջանը իրավունք չունի ձեռք բերել 500 կմ հեռահարության օպերատիվ մարտավարական հթիռներ, եթե Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորքերի հրամանատարը իսկապես չգիտի այդ մասին, պետք է նշենք, որ կա Հրթիռային տեխնոլոգիաների կարգավորման ռեժիմ, որը ենթադրում է, որ այդ ռեժիմին անդամակցող երկրները իրավունք չունեն 300 կմ-ից ավելի հեռահարության հրթիռներ կամ դրանց տեխնոլոգիաները տրամադրել այլ երկրների: Այդ իսկ պատճառով Հայաստանն ունի մաքսիմալ 280-300 կմ. հեռահարություն ունեցող օպերատիվ մարտավարական հրթիռներ: Հետևաբար Ադրբեջանը չի կարող ձեռք բերել նման հրթիռներ: «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի հրթիռա-հրետանային զորքերի հրամանատար Զահիդ Հուսեյնովի հայտարարությանը, նշել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նշենք, որ Զահիդ Հուսեյնովը հայտարարել է, որ Ադրբեջանը աշխատում է 500 կմ. հեռահարությամբ օպերատիվ մարտավարական հրթիռներ ձեռք բերելու ուղղությամբ:

«Մենք կարող ենք հարված հասցնել թշնամու ցանկացած օբյեկտի։ Եթե գերագույն  գլխավոր հրամանատարը հրամայի՝  նաև Երևանին»,- ասել էր նա օրերս։ 

Փորձագետի համոզմամբ նման հրթիռներ ոչ մի երկիր չի տրամադրի, իսկ տեսականորեն կարող է Ադրբեջանը ձեռք բերել Հյուսիսային Կորեայի պես երկրից:

«Այս առումով քաղաքական տեսանկյունից Բաքուն կկանգնի բավական լուրջ խնդիրների առաջ: Առավել ևս, որ բաց է մնում այն հարցը, թե ինչ գործնական նշաակություն կարող է ունենալ Ադրբեջանի համար նման հրթիռների ձեռք բերումը և օգտագործումը Հայաստանի դեմ, քանի որ ի տարբերություն ԼՂՀ տարածքի, Հայաստանի տարածքի վրա նման գործողությունների իրականացումը ենթադրում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դաշնակցային ողջ գործիքակազմի կիրառում»,- նշեց նա: 

Անդրադառնալով Հայաստանի զինանոցում եղած օպերատիվ մարտավարական հրթիռներին Մինասյանը նշեց, որ Հայաստանը տիրապետում է լուրջ հրթիռային արսենալի:

«Դեռևս 90-ական թվականներից Հայաստանը տիրապետում է որոշ օպերատիվ մարտավարական հրթիռների տեսակների, դրանք ՆԱՏՕ-ի դասակարգմամբ այսպես կոչված «ՍԿԱԴ» հրթիռներն են, բացի դրանից ինչպես մենք գիտենք Հայաստանի բարձրագույն ղեկավարության հայտաարություններից, ՀՀ-ն արդեն իսկ տիրապետում է ավելի ժամանակակից հրթիռային միջոցների, որոնք շատ ավելի հեռահար և ճշգրիտ են քան «ՍԿԱԴ» հրթիռները: Այստեղ էական տարբերությունն այն է, որ Հայաստանը կարող է այդ հրթիռները տրամադրել ԼՂՀ-ին՝ հետագա օգտագործման նպատակով: Իսկ Ադրբեջանը, ելնելով վերոնշված սահմանափակումից, լուրջ խնդիրներ կունենա, եթե ԼՂՀ-ի կողմից դրանց կիրառման պարագայում պատասխան հարված հասցնի ՀՀ տարածքին»,- նշեց Մինասյանը:

Փորձագետը նշեց, որ թեկուզ ներկայումս Ադրբեջանի սպառազինության մեջ առկա հրթիռների օգտագործման միջոցով Հայաստանի, առավելևս, Երևանի տարածքը խոցելու դեպքում Ադրբեջանը կկանգնի լրջագույն քաղաքական խնդիրների առջև, մանավանդ եթե այդ գործողությունն իրականացնի դրա համար առավել հարմարավետ Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքից:

Անդրադառնալով Չինաստանի կողմից Թուրքիային օպերատիվ մարտավարական հեռահար հրթիռների վաճառքի և Թուրքիայի միջոցով դրանք Ադրբեջանին փոխանցելու հեռանկարին փորձագետը նշեց, որ անկախ թուրք-չինական՝ այս ոլորտում ծավալվող համագործակցությունից Ադրբեջանի այս հրթիռների հնարավոր տրամադրումը իր մեջ պարունակում է բավական լուրջ բարդություններ:

«Թուրքիան շարունակում է լինել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և եթե միջին հեռահարության հրթիռների տրմադրման պարագայում Բրյուսելի արձագանքը մեղմ է եղել, ապա մեծ հեռահարության հրթիռների դեպքում արձագանքը կարող է բավական ցավոտ լինել: Բացի այդ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հիմքում շարունակում է առկա լինել ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների հարցը, ինչը նույնպես հղի  բավական լուրջ բարդություններով»,- նշեց փորձագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}