3 մրցավար, այդ թվում` Աշոտ Խաչատրյանը, հեռացվել են մրցաշարից
Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնության գլխավոր մրցավար Նուգզար Ժուրուլին հայտարարել է, որ 3 մրցավար Յակուտսկ քաղաքում անցկացվող ազգային առաջնությունից հեռացվել են` սկանդալի պատճառով: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
Աշխարհի կրկնակի չեմպիոն, 57 կգ քաշային կարգում հանդես եկող Վիկտոր Լեբեդևի (Յակուտիա) և Իսմայիլ Մուսուկաևի (Դաղստան) դիմակայությունում մրցավարները 4:3 հաշվով հաղթանակը շնորհել են Լեբեդևին, սակայն Դաղստանի ներկայացուցիչները բողոքարկել են արդյունքը: Պարզվել է, որ մրցավարները կոպիտ սխալներ են թույլ տվել: Մեղավորները պատժվել են, բայց մրցավեճի արդյունքը մնացել է անփոփոխ:
«Բոլոր 3 մրցավարներն էլ որակազրկվել են. Աշոտ Խաչատրյանը` Հայաստանից, Թումուրբատր Բաատրը` Մոնղոլիայից և ռուս մրցավար Անատոլի Կովալյովը: Օտարերկրացի մրցավարների նկատմամբ այլ որոշում կայացնել չենք կարող, բայց Կովալյովը մինչև տարեվերջ որևէ հանդիպում չի սպասարկի»,- նշել է Ժուրուլին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում