Գործարկվել է ACBA Ticket բջջային հավելվածը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է նոր ACBA Ticket անվճար բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս նախօրոք հերթագրվելով՝ սպասարկվել կատարած նշումներին համապատասխան՝ էականորեն տնտեսելով ժամանակ: Բջջային հավելվածից հնարավոր է օգտվել ինչպես նախապես գրանցվելով, այնպես էլ առանց գրանցվելու:
Բանկի մարքեթինգի վարչության փոխանցմամբ, ACBA Ticket-ը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր տեսակի սարքավորումների համար:
Հավելվածից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ ինչպես Բանկի հաճախորդները, այնպես էլ՝ Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք: Այս միջոցով քաղաքացիները կարող են նախօրոք հերթագրվել և սպասարկվել Բանկի՝ Երևանում գտնվող մասնաճյուղերում:
Հավելվածը գործում է հետևյալ տրամաբանությամբ.
Հաճախորդը հավելվածի միջոցով նախապես ընտրում է իր նախընտրած մասնաճյուղը, այն ծառայությունը, որից ցանկանում է օգտվել, նշում է օրը և ժամը, գալիս մասնաճյուղ ու սպասարկվում իր կատարած նշումներին համապատասխան: Էկրանին կտրոնի համարը երևում է M տառով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ