Պաշտոնական. Մոուրինյոն գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը»
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն պաշտոնապես դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: 53-ամյա մասնագետի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր, որը կարող է երկարաձգվել մինչև 2020 թ.-ը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ մանկունյանցիները հրաժեշտ տվեցին գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, իսկ Մոուրինյոն գործազուրկ էր 2015 թ. դեկտեմբերից` Լոնդոնի «Չելսիից» հեռացվելուց հետո:
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 5-րդ տեղը, ինչպես նաև հաղթանակ տոնեց գավաթի խաղարկությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում