Վալդանո. «Ռոնալդուի հետ կարող են համեմատվել միայն դի Ստեֆանոն և Ռաուլը»
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն գովեստի խոսքեր է ուղղել «Արքայական ակումբի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին` ընդգծելով նրա նպատակասլացությունն ու պրոֆեսիոնալիզմը: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Ռոնալդուն անհավանական ազդեցություն ունի «Ռեալի» վրա, ով մեկ մրցաշրջանում դառնում է մոտ 60 գոլի հեղինակ: Ակումբի պատմության մեջ նրա հետ կարող են համեմատվել միայն դի Ստեֆանոն և Ռաուլը:
Ես ասել եմ, որ Մեսսիի մեջ տեսնում եմ փողոցային ֆուտբոլիստի, իսկ Ռոնալդուի մեջ` մարզասրահի: Նա քնում է, ինչպես երեխա, սնվում բալետ պարողի պես և մարզվում` չեմպիոնի նման: Քրիշտիանուի պրոֆեսիոնալիզմի աստիճանը հիացմունք է առաջացնում»,- նշել է Վալդանոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում