Գեներալ Սոլեյմանի. Եթե Իրանը չլիներ, ապա «Իսլամական պետությունը» Սիրիայում իշխանություն կձևավորեր
«Եթե Իրանը չլիներ, ապա «Իսլամական պետությունը» Սիրիայում իշխանություն կձևավորեր»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Գեներալ Սոլեյմանին, անդրադառնալով Սիրիայի շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես ասել է. «Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը 4 տարի շարունակ չպայքարեր ծայրահեղական խմբավորումների դեմ, ապա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այսօր Սիրիայում իշխանություն ձևավորած կլիներ, իսկ այդ պարագայում նույնիսկ Լիբանանում քրիստոնյաները, սուննիներն ու շիաները կգտնվեին Դամասկոսի ազդեցության գոտում»:
Հիշեցնենք, որ օրերս Էմամ Հոսեյնի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար Մորթազա Սաֆարին, անդրադառնալով Իրանի կողմից Սիրիային ցուցաբերվող օգնությանը, մասնավորապես նշել էր. «Շուրջ մեկ տարի առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 100 ռազմական խորհրդատու գործուղվեց Սիրիա և Իրաք: Երկու-երեք ամիս անց նրանց մի մասը վերադարձավ, իսկ որոշները՝ զոհվեցին կամ վիրավորվեցին: Սակայն անհրաժեշտությունից ելնելով՝ իրանցի ռազմական խորհրդատուների մի մասը մնացել է այնտեղ՝ շարունակելու իր առաքելությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ