Էդեն Ազար. «Նման մրցաշրջանից հետո դժվար կլինի հեռանալ «Չելսիից»
«Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը շեշտել է, որ ներկա պահին չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին: Նա նշել է, որ հիմա իր մտքերը կապված են Եվրոպայի 2016 թ. առաջնության հետ:
«Մտադիր եմ ելույթներս շարունակել «Չելսիում»,- Ազարի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Բայց ֆուտբոլում երբեք հնարավոր չէ ինչ-որ բանում լիարժեք վստահ լինել: Հիմա իմ մտքերը կապված են Եվրոպայի առաջիկա առաջնության հետ: «Եվրո-2016»-ից հետո կրկին կմտածեմ ակումբի մասին: Նման անարտահայտիչ մրցաշրջանից հետո ինձ համար դժվար կլինի հեռանալ «Չելսիից»: Հիմա գործնականում վստահ եմ, որ կմնամ Լոնդոնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին