Իկեր Կասիլյաս. «Չեմպիոնների լիգայի եզրափակչում ֆավորիտ չկա»
«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն ուզում է, որ ողջ աշխարհում խոսեն իր նախկին ակումբի մասին: Դարպասապահը վստահ է, որ «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ակնհայտ ֆավորիտ չկա:
«Ուզում եմ, որ բոլորը խոսեն «Ռեալի» մասին,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է «Marca»-ն :- Կասկածում եմ, որ եզրափակիչ խաղում ակնհայտ ֆավորիտ կա: Երբ եզրափակչում խաղում էի «Վալենսիայի» դեմ, բոլորն ասում էին, որ մենք առաջատար չենք: Այդ խաղում մենք հաղթեցինք՝ խփելով 3 գոլ: Վճռորոշ խաղում շատ գործոններ են առաջին պլան մղվում, որոնք ազդում են խաղի վրա»: