Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց ադրբեջանցի Թուրքան Մամեդյարովայի հետ
Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, առաջին տուրում Լիլիթ Գալոյանը պարտվել է Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի հավաքականի մյուս անդամը` Լիլիթ Մկրտչյանը, կիսել է միավորն ադրբեջանցի Թուրքան Մամեդյարովայի հետ: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մեկնարկել է պարտությամբ` զիջելով ռուս Մարինա Նեչաևային:
Մրցաշարն սկսվել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան