Ղարաբաղի նոր սահմանադրությունը նման է լինելու ամերիկյան մոդելին. «Հրապարակ»
Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է աշխատել, սակայն փոփոխությունները բոլորովին այլ են լինելու՝ առավել նմանվելու են ամերիկյան մոդելին. նախագահ` առանց վարչապետի, որպեսզի ֆունկցիաների դուալիզմ, կրկնություն չլինի: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ի դեպ, հենց դրանով է բացատրվում Արթուր Աղաբեկյանի օրեր առաջ արած հայտարարությունը, ինչպես նաև Սամվել Բաբայանի վերադարձը։ Շատերը չեն բացառում, որ եկող գարնանը մեկնարկող սահմանադրական փոփոխությունների արդյունքում տեղի ունենալիք «ուժեղ նախագահ` առանց վարչապետի» ընտրություններում վերջինս նույնպես առաջադրվի: Հնարավոր է, որ այդ ընտրություններում առաջադրվի նաև Բակո Սահակյանը, եթե հաշվի առնենք, որ նոր սահմանադրությունը նոր էջ է, և, ոմանց մեկնաբանությամբ, վերջինս իրավունք ունի նոր էջից սկսել ամեն ինչ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին