Դատավորը արգելել է Ջոնի Դեպպին մոտենալ կնոջը
Հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպպին արգելել են որևէ ձև շփման մեջ մտնել իր կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հըրդի հետ, ով ապրիլի 23-ին ամուսնալուծության համար դիմել էր դատարան:
Վկայակոչելով AP-ին, ТАСС-ը տեղեկացնում է, որ դատավոր Կարլ Մուրը որոշել է արգելել դերասանին մոտենալ դերասանուհուն մինչև 91.4 մետրը: Նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ Էմբեր Հըրդը դատարանում հայտարարել էր, որ մայիսի 21-ին Դեպպը բջջային հեռախոսը նետել էր իր ուղղությամբ ու հարվածել այտին: Դատարանում լսումների ժամանակ դերասանուհին ցուցադրել էր այտի վրա հարվածից մնացած հետքերը:
«Ես ապրում եմ մշտական վախի մեջ, որ Դեպպը կվերադառնա ու կտեռորի ենթարկի ինձ ֆիզիկապես ու հոգեպես», -հայտարարել է Հըրդը:
Նաև ասել է, որ այդ պահին Դեպպը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Դերասանական զույգն ամուսնացել էր 2015 թվականի փետրվարին: Դատական նախնական նիստը նախատեսված է հունիսի 17-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում