Եգիպտական А320 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել ծխի մասին կեղծ ահազանգը
EgyptAir ընկերության А320 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էին լինել օդաչուների գործողությունները, որոնք օդանավում ծխի հայտնվելու մասին ազդանշան էին ստացել: Այս մասին գրում է novayagazeta.ru կայքը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Պարբերականի տվյալներով, այդ ազդանշանը կարող էր կեղծ լինել: Փորձագետները ենթադրում են, որ նման անսարքության դեպքում անվտանգության համակարգի անջատման հավանականություն կա: Մասնավորապես, հնարավոր է չաշխատի թռիչքի կառավարման ավտոմատ պաշտպանությունը:
The Wall Street Journal-ը հիշեցնում է, որ նման դեպք տեղի է ունեցել 2011-ին ապրիլին՝ United Airlines ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռում, բայց մասնագետները ստուգել էին և հրդեհ կամ մասերի գերտաքացման որևէ նշան չէին հայտնաբերել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եգիպտական А320-ի օդաչուների խցում վթարից առաջ ջերմաստիճանը բարձրացել էր: Ֆրանսիացի փորձագետներն առաջ էին քաշել ինքնաթիռում ծուխ հայտնվելու մասին վարկածը, բայց Եգիպտոսի ավիացիայի նախարարությունը հերքել էր:
Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը, որն իրականացնում էր Փարիզից Կահիրե չվերթը, մայիսի 19-ին առավոտյան ընկել էր Միջերկրական ծովը: Ինքնաթիռում 66 մարդ է եղել: Հայտարարվել էր, որ А320 ինքնաթիռի վթարից ոչ ոք ողջ չէր մնացել:
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարվել է, որ А320 ինքնաթիռի վթարից ոչ ոք ողջ չի մնացել
- EgyptAir-ը լոգոտիպի գույնը փոխարինել է սևով
- Անհետացած EgyptAir-ի օդանավում եղել են 12 երկրների քաղաքացիներ
- Ռադարների տեսադաշտից անհետացել է Փարիզից Կահիրե չվերթ իրականացնող ինքնաթիռը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ