Ջոկովիչ. «Որոշումս նույնն է. կմեկնեմ Ռիո»
Սերբ թենիսիտ Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ չի փոխել իր պլաններն ու մտադիր է ելույթ ունենալ ամռանը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:
«Ներկա պահին որոշումս նույնն է: Հանդես կգամ Ռիոյի Օլիմպիական խաղերին: Ինձ համար ոչինչ չի փոխվել: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Ինձ փոխանցել են այն տեղեկատվությունը, որ խաղերի ժամանակ գիտնականների կարծիքով Զիկա վարակի տարածման վտանգ գա: Անկեղծ ասած` արդեն չգիտեմ, թե ինչ մտածել: Ինձ ավելի շատ ինֆորմացիա է հարկավոր` այս հարցը հետագայում քննարկելու համար:
Բազմաթիվ մարզիկներ և երկրպագուներ նախապես պլանավորել են Ռիո մեկնելը, հյուրանոցային համարներ են ամրագրել: Իհարկե, հարկավոր է առողջ դատել և հասկանալ, որ առողջությունն առաջին տեղում է»,- նշել է Ջոկովիչը: