Բրիտանացին 24 ժամում եղել է 12 երկրում
Բրիտանացի Ադամ Լեյթոնը 24 ժամվա ընթացքում եղել 12 երկրում, որով աշխարհի նոր ռեկորդ է սահմանել,-գրում է «Գազետա.ռու»-ն: Լիդսի բնակիչը ճանապարհորդել է ինքնաթիռով, գնացքով և ավտոբուսով: Նա նաև ստիպված է եղել 2,5 մղոն (շուրջ 4 կմ) վազել, իսկ վերջին սահմանը նա անցել է յոթ րոպեում:
Լեյթոնը իր ճամփորդությունը սկսել է Գերմանիայից: Նա նաև այցելել է Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսենբուրգ, Նիդեռլանդներ, Դանիա, Շվեդիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա, Հունգարիա և Ավստիա:
Այժմ 39-ամյա բրիտանացին սպասում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական հաստատմանը: Բացի այդ, նրա ճամփորդությունը թույլ է տվել Sands բարեգործական կազմակերպության համար միջոցներ հավաքել:
Նախկին նվաճումը գրանցվել է 1993 թվականին՝ մեկ օրվա ընթացքում 11 երկիր: