Թուրքիայի ԱԳՆ-ն ՌԴ-ին առաջարկել է հարաբերությունների կարգավորման աշխատանքային խումբ ստեղծել
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն առաջարկել է Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքյին խումբ ստեղծել` երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղիներ գտնելու համար: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարն այս հայտարարությունն արել է երկուշաբթի Անթալիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ցանկանում է վերականգնել հարաբերությունները և մեզանից քայլ է ակնկալում: Մենք նույնպես կարգավորում ենք ցանկանում: Մենք առաջարկում ենք աշխատանքային խումբ ձևավորել, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այդ քայլերը», - ասել է Չավուշօղլուն: Նախարարի խոսքով` այդ աշխատանքային խումբը «կարող է լինել պաշտոնական, կամ ոչ պաշտոնական` ինչպես ցանկանա ռուսական կողմը»:
«Թող որ դրա անդամները քննարկեն առկա խնդիրները և գտնեն լուծումները: Արդյունքում մենք կկարողանանք գտնել կարգավորման ընդհանուր ուղին: Դա չլուծվող հարց չէ», -ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Աթենքում տված հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ սկսել` երկու երկրների միջև հակամարտությունը կարգավորելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին