Ես այդ քանդակի մեջ այդքան Նժդեհ չեմ փնտրում, որքան հուշակոթող. Լևոն Թոքմաջյան
Նժդեհը Հանրապետական կուսակցության խորհրդանիշն և համընկնում է Հանրապետության փողոցում արձանի տեղադրմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, նշելով որ ինքն այդ քանդակի մեջ այդքան Նժդեհ չի փնտրում, որքան փնտրում է հուշակոթող:
«Բաներ կան, որ չպետք է խառնել և շատ մեծ նշանակություն տալ, քանի որ դա մի ասպարեզ է, որը ժամանակի ընթացքում է իր գնահատականը ստանում է»,-ասաց քանդակագործը:
Ըստ նրա՝ արձանները ժամանակի ընթացքում ձուլվում են միջավայրի, քաղաքի պանորամայի հետ. «Գու՞ցե ժամանակ է պետք քանդակագործին հասկանալու համար»:
Թոքմաջյանն, այնուամենայնիվ, նկատեց, որ այս վերջին տարիներին քանդակագործությունը հետընթաց է ապրել. «Եթե քանդակի մեջ չեղավ խորհուրդ, դա դառնում է մի տեսակ գերեզմանային, այ այդ խորհուրդը ես հիմա չեմ տեսնում»:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սարգսյանը ասել է, թե ինչու է Նժդեհի արձանը նման Պետրոս առաջինին
- Գարեգին Նժդեհի արձանի քանդակագործ. Քննադատությունն ինձ չի վախեցնում
- Նժդեհի արձանը մոնումենտալ է՝ բավականին շքեղ, առնական. Երևանի փոխքաղաքապետ
- Գարեգին Նժդեհ. Չբացված արձանն ու ցանցը հեղեղած կարծիքները