Իրավունք 12:41 30/05/2016 Հայաստան

Տուլայում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի պատճառը եղել է գործարանային խոտանը. վարորդի փաստաբան

Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանը նախաքննության կարծիքով միակ մեղավորն է, իսկ հայկական «Կինգ դելյուքս» ընկերությանը, որին պատկանել է տվյալ ավտոբուսը, որևէ  կապ չունի վթարի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Գ. Հարությունյանի շահերի պաշտպան, ARMROSS Ռուս-Հայկական իրավաբանների ասոցիացիայի ասոցիացիայի նախագահության խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Ներսիսյանը:

«Նախաքննության հետևությունն ու եզրակացություն է, որ ամեն ինչի մեղավորը միայն վարորդն է»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ 2015 թ. նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել ՀՀ քաղաքացիներ:

Ըստ փաստաբանի, դատավարությունն ընթանում է Տուլայի մարզի մի խուլ քաղաքի դատարանում, հասարակության ուշադրությունից հեռու:

«Իրականում դատավարությունը չկա, ձևականություն է: Խախտում են, ինչ կարելի է խախտել:  Պաշտպանությունը ոչ մի հեռանկար չի տեսնում, որ դատավարության ժամանակ ճշմարտությունը  կպարզվի»,- ասաց Կ. Ներսիսյանը:

Ներկայումս որպես տեղի ունեցած վթարի գլխավոր վարկած դիտարկում է երթևեկության թույլատրելի արագության գերազանցումը, սակայն, ըստ փաստաբանի, վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ավտոբուսն ունեցել է գործանային խոտան, որի պատճառով ընթացքի ժամանակ կոտրվել է արգելակային համակարգի մի հատված, ինչն էլ հանգեցրել է ողբերգական վթարի:  Նա նշեց, որ վթարի ենթարկված ավտոբուսի ընդհանուր տեխնիկական վիճակի շուրջ փորձագիտական զննությունը ցույց է տվել այդ խոտանը:

«Վստահ ենք, որ նպատակ չեն դրել պարզել ճշմարտությունը: Մեր կարծիքով, «Higer» մակնիշի ավտոբուսի արտադրող չինական կազմակերպությունը, որի արտադրած ավտոբուսներն աշխարհի շատ երկրներում է շահագործվում, ու եթե պարզվեր, որ խոտանի պատճառով է եղել, այդ ընկերության բիզնսը շատ կտուժեր: Ձեռնարկել են ամեն ինչ, որպեսզի ճշմարտությունը թաքցնեն: Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանի իրավապահ մարմիններն աչքի չեն ընկնում  իրենց ազնվությամբ: Կարծում ենք, որ չինական ընկերությանը հաջողվել է այդ հարցը դրականորեն լուծել իրենց օգտին»,- ասաց նա:

Կ. Ներսիսյանի խոսքով, տուժողների պաշտպանությամբ հանդես է գալիս ազգությամբ եզդի փաստաբան, ով նույնիսկ հայերեն չգիտի. «Հայկական դեսպանությունը, երևի դրդվելով իր լավ նպատակներով և ցանկություններով, չէր կարող անտեսել այդ ողբերգությունը և իր ուժերի չափ փորձել է օգնել, որպեսզի տուժածների շահերը ներկայացնեն իրավաբանները: Չգիտենք ինչու՝ շահերի ներկայացուցիչը եղել է ազգությամբ եզդի, հայերեն չիմացող փաստաբանի: Նա դեսպանությունից  ներկայացրել էր նամակ և դրա հիման վրա  ներկայացրել տուժողների շահերը»:

Ըստ մեղադրական եզրակացության, վթարից տուժել է 21 մարդ, մահացել 9-ը, բայց, փաստաբանի խոսքով, տուժողներն ավելի շատ են, բայց ինչ-ինչ պատճառներով այդ մարդկանց շահերը դուրս են մնացել:

«Հստակ կարծիք ունենք, որ այդ պաշտպանը չի ծանոթացել գործին, 18 հատոր քրեական գործի մեջ ոչ մի հայտարարություն,  բողոք չկա տուծաժների անունից: Արդեն դատական հինգ նիստ կայացել է, բայց որևէ նիստի տուժողներից որևէ մեկը չի ներկայացել: Ինչո՞ւ: Մենք շահագրգռված ենք, որ նիստերն ընթանան նրանց մասնակցությամբ, օրինական: Մենք հայտարարեցինք դատարանում, որ այս պայմաններում չի կարող դատավարությունն ընթանալ, պահանջեցինք քրեական գործը վերադարձվի դատախազին, նախաքննության մարմին, որպեսզի իսկական տուժողները հնարավորություն ունենա մասնակցել նախաքննությանը, դատավարությանը: Եթե վարորդն արդարացվի, դատախազությունը, վերադաս դատավորները մեծ հաջողությամբ կպահանջեն վերանայել գործը, որովհետև չի պահպանվել տուժողների իրավունքները: Դա հիմք է, որպեսզի դատավճիռը չմտնի ուժի մեջ»,- ասաց նա:

Միաժամանակ փաստաբանը հավելեց, որ իրենք պահանջում են նշանակել համալիր փորձազննություն, ամենահեղինակավոր փորձագետները տան միակ հարցի պատասխանը՝ ինչն է վթարի պատճառը:

Ըստ Կ. Ներսիսյանի, այն վարկածը, որ վարորդը քնած է եղել, հերքվել է, վկա կա. այդ պահին վարորդի կողքին նստած է եղել ուղևորներից մեկը:

Պաշտպանն ասաց, որ Հայաստանում նույնպես հարուցված է քրեական գործ «Կինգ դելյուքս»-ի դեմ,  որ չի ապահովել անվտանգ ծառայություն:

«Մենք ցանկանում ենք իմանալ, թե քննչական մարմինները ինչ եզրակացության են հանգել: Մենք պարզել ենք, որ չինական ընկերությունը սկզբում այդ մակնիշի երեք ավտոբուս էր արտադրել, երեք նմուշ: Հաշվի առնելով այն, որ այդ մակնիշի ավտուբուսները մի քանի ամսում շատ էին վթարի ենթարկվել, ունեցել էին խոտաններ, չինական արտադրությունը ստիպված հրաժարվել էր այդ մակնիշի շահագործումից: Հետաքրքիր է,  Հայաստանի քննչական մարմինները կարողացան պարզել, մենք նամակ, միջնորդագիր էինք ներկայացել, հանգամանքրեը, թե ինչպես են այդ ավտոբուսները հայտնվել Հայաստանում, ով է գնել, որտեղից է գնել: Գրեթե վստահ ենք, որ եթե ավտոբուսները լինեին ոչ խոտան, համապատասխան տեխնիկական զննման կենթարկվեին ապահովագրական պաշտոնական սերվիսներում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}