Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կկայանա
Լուրեր էին տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ խաղին երկրպագուների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպման չեղարկման մասին հայտարարությունն արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է արել ԱՄՆ-ում և հատկապես Լոս Անջելեսում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին՝ անպայման ներկա գտնվելու հանդիպմանը և սատարելու մեր հավաքականին։