Պիռլո. «Հիասթափված չեմ»
Իտալիայի ազգային հավաքականի և «Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդրեա Պիռլոն մեկնաբանել է Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող իր ընտրանու ընդլայնված կազմում չհայտնվելու հանգամանքը: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Ես խոսել էի Կոնտեի հետ և տեղյակ էի, որ չեմ ընդգրկվել հայտացուցակում և չեմ մեկնելու Եվրոպայի առաջնությանը: Հիասթափության զգացողություն չունեմ: Նա մարզիչ է և ինքը պետք է որոշի, թե ով է ներկա պահին համապատասխանում ավելի լավ և ով է ավելի լավ մարզավիճակում: Հուսով եմ, Իտալիայի հավաքականն այդ մրցաշարում տիտղոս կնվաճի»,- նշել է Պիռլոն: