«Ռոստելեկոմը» Հայաստանում նվազեցնում է դեպի ՌԴ բջջային ցանցեր իրականացվող զանգերի արժեքը
«Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ Հայաստանից ընկերության ֆիքսված հեռախոսակապի ծառայության միջոցով իրականացված զանգերի արժեքը դեպի Ռուսաստանի Դաշնության բջջային ցանցեր հունիսի մեկից կնվազի։
Մասնավորապես, հունիսի 1-ից դեպի Ռուսաստանի բջջային բոլոր ցանցեր յուրաքանչյուր րոպեն կարժենա 89 դրամ/րոպե (անկախ օպերատորից) նախկին 125 դրամ/րոպե (ՌԴ Բիլայն բջջային ցանց) և 105 դրամ/րոպե (ՌԴ այլ բջջային ցանցեր) փոխարեն։
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր հայաստանյան «Ռոստելեկոմի» ֆիքսված հեռախոսակապից (012, 060) զանգերի արժեքը կազմում է 12 դրամ/րոպե Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ և 22 դրամ/րոպե դեպի այլ քաղաքների ֆիքսված ցանցեր զանգահարելիս։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում