Հուսով ենք` մինչև տարեվերջ կունենանք Քրեական նոր օրենսգիրք. Սուրեն Քրմոյան
Քրեական նոր օրենսգրքի մշակման աշխատանքները գրեթե ավարտված են, հուսով ենք` մինչև տարեվերջ կունենանք նոր օրենսգիրք,- «25 տարիների ընթացքում Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումներ. հետադարձ հայացք» համաժողովին ունեցած ելույթում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ հնարավորինս ներկայացնելով արդարադատության ոլորտում «անցած 25 տարիների ընթացքում կատարված, նաև կատարվելք աշխատաքները»:
Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը մշակված է և արդեն իսկ «առաջին ընթերցման ռեժիմով» գտնվում է Ազգային ժողովում:
Արդարադատության փոխնախարարը հիշեցրեց, որ Պրոբացիայի ծառայության մասին օրենքն ընդունվել է Ազգային ժողովում, և «կարելի է ասել այդ համակարգն արդեն ստեղծված է, տեխնիկական լուծումների դաշտում են»:
Ս. Քրմոյանը տեղեկացրեց, որ ավարտին են մոտենում նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի մշակման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Բնակչության ընկալումը պահանջում է, որպեսզի ՀՀ-ի կառավարությունն ավելի ինտենսիվ դարձնի իր աշխատանքը. ԵՄ պատվիրակության ղեկավար
- Առջևում շատ ու շատ անելիքներ դեռ ունենք. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ