BASE Fest-ը Հայաստան է բերելու 60-ից ավելի բեյսջամփերների
Հայաստանում հավաքվելու են 8 երկրների 60-ից ավելի բեյսջամփերների: Էքստրեմալ սպորտի սիրահարներն առաջին անգամ աշխարհում Go2Armenia զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ հնարավորություն կունենան հունիսի 5-10-ը Տաթևում մասնակցելու BASE Fest միջոցառմանը: Կազմակերպիչները Panorama.am-ին հայտնեցին, որ տարբեր երկրներում բեյսջամփերները պարաշյուտային թռիչքներ են իրականացնում շենքերից, իսկ BASE Fest-ն առանձնահատուկ է, քանի որ մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից:
Վեցօրյա փառատոնը, որի նպատակն է ակտիվացնել զբոսաշրջությունը Հայաստանում, կմեկնարկի հունիսի 5–ին:
Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից Հայաստան ժամանած բեյջամփերները թռիչքներ կանկացնեն «ՏաԹևեր»–ի խցիկներից: Նրանք արդեն հասցրել են մասնակցել թեստային թռիչքների, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին:
Բեյսջամփերները բավականին ցածր՝ 320 մետր բարձրությունից, իրականացնում են պարաշյուտային թռիչքներ: Թեև բեյսջամփինգը էքստրեմալ սպորտաձև է, այնուամենայնիվ, Հայաստան ժամանող բոլոր մարզիկներն ապահովագրված են:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ