Պուտինը Իսրայելին է վերադարձնում «Մագախ» տանկը Նեթանյահուի անձնական խնդրանքով
Իսրայելական «Մագախ» տանկը, որն ավելի քան 30 տարի գտնվում է Կուբինկայի զրահատանկային թանգարանում, շուտով պատմական հայրենիք է ուղարկվելու: 1982 թվականին լիբանանյան պատերազմի ժամանակ այն գրավվել է սիրիական բանակի հետ մարտում, այնուհետև հանձնվել Խորհրդային Միությանը: Այս մասին գրում է vesti.ru կայքը:
Այժմ Բինյամին Նեթանյահուի խնդրանով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ այն վերադարձվելու է իսրայելցիներին: Տանկի անձնակազմի երեք անդամ դեռ համարվում է անհայտ կորած:
Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենց հայրենիք համար այդ տանկը 34-ամյա վաղեմություն ունեցող մարտի միակ վկայությունն է, և, ըստ էության, մասունք:
Աղբյուրը նշում է, որ կլինի ՌԴ-ի գեղեցիկ նվերը Իսրայելին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 25-ամյակին, որը նշվելու է հունիսի սկզբին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ