Հարություն Մերդինյան. «Սկզբում սխալ թույլ տվեցի, ընթացքում կողմնորոշվեցի և փոխեցի ծրագիրս»
Մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Հարություն Մերդինյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում կիսվել է առաջին տպավորություններով, խոսել կատարած վարժության մասին և անդրադարձել Ռիոյում ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերին:
- Իմ ամեն արդյունքը մոտ 25 տարվա վաղեմություն ունի: Երջանկությունս իրոք անչափ է: Ուրախալի է նաև այն, որ այս ամենն Օլիմպիական խաղերից առաջ արեցի, չնայած կան տարրեր, որոնց վրա պետք է աշխատեմ: Միանշանակ նյարդերը տեղի են տալիս: Ես ինքս էլ վարժության սկզբում սխալ թույլ տվեցի, սակայն ընթացքում կողմնորոշվեցի և փոխեցի ծրագիրս՝ ավելի բարդ տարրեր կատարելով: Իմ նյարդերն ավելի ամուր էին, այդ պատճառով չընկա: Մրցակիցների սայթաքելն էլ է լարվածություն առաջացնում:
- Քո ելույթից առաջ հավաքականի մարզիչը քեզ խորհուրդ էր տալիս ավելի թեթև՞ բարդությամբ ներկայանալ:
- Մարզիչս ինձ պարզապես ասել էր, որ կարող եմ իմ հին վարժությունը կատարել, որպեսզի ավելի վստահ զգամ, քանի որ ինձանից առաջ բոլոր մարզիկներն ընկել էին և դա լարվածություն էր առաջացրել ինձ մոտ:
- Ստացվում է այնպես, որ դու ընթացքո՞ւմ փոխեցիր ելույթդ:
- Այո, ելույթիս ամենասկզբում սխալ թույլ տվեցի և պարտավոր էի շտկել այդ: Հենց ընթացքից փոխեցի վարժությունս՝ ավելի բարդ տարրեր կատարելով: Փառք Աստծո ինձ հաջողվեց հաջողության հասնել:
- Ի՞նչ սպասել Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանից Ռիոյի Օլիմպիական խաղերում:
- Նախoրոք ոչինչ ասել չեմ կարող: Նժույգթափերում պետք է երկաթյա նյարդեր ունենալ: Ամեն ինչ պարզ կլինի այնտեղ:
Հարակից հրապարակումներ`
- Մարմնամարզիկները՝ Եվրոպայի առաջնության մասին
- Մեր մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունից հայրենիք են վերադառնում մեդալներով