Հոնկոնգի աճուրդում ռեկորդային 300 հազար դոլար գնով պայուսակ է վաճառվել
Ֆրանսիական Hermes նորաձևության տան ադամանդներով զարդարված պայուսակը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 2,32 մլն հոնկոնգյան դոլարով (300 հազար ԱՄն դոլար), -գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Christie's. աճուրդի տանը:
Himalaya Niloticus Crocodile Diamond Birkin կոկորդիլոսի կաշվից, սպիտակ ոսկով և 18 կարատ ադամանդով պայուսակի մոդելը ձեռք է բերել անհայտ գնորդ, ով խաղադրույքը կատարել է հեռախոսի միջոցով: Փորձագետները սպասում էին, որ 2008 թվականին ստեղծված մոդելը կվաճառվի 2 մլն հոնկոնգյան դոլարից ոչ պակաս գնով:
«Սա աշխարհում ռեկորդային գին է՝ աճուրդով վաճառվող կնոջ պայուսակի համար»,-հայտարարել է Christie's աճուրդի տան ներկայացուցիչ Բինգլ Լիին:
Նախորդ ռեկորդը ևս պատկանում է Hermes ընկերության պայուսակին, որը վաճառվել էր 221 հազար ԱՄՆ դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում