Ամերիաբանկ. Այժմ արդեն ISO 9001:2015 նորացված ստանդարտին համապատասխանության հավաստագիր
Գերմանական “TÜV Rheinland” միջազգային հեղինակավոր ընկերությունն Ամերիաբանկում իրականացրել է հերթական տարեկան աուդիտ և հաստատել Բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտին: Այս մասին հայտնում է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը։
Նրա հաղորդմամբ՝ «Ամերիաբանկն այն եզակի ընկերություններից է Հայաստանում, որի գործունեությունը սերտիֆիկացվել է ISO 9001:2015 նոր խմբագրությամբ ստանդարտի պահանջներին համապատասխան»:
Նոր՝ ISO 9001:2015 ստանդարտը շեշտն առավելապես դնում է ռիսկերի կառավարման վրա, ինչը ենթադրում է ռիսկերի ամբողջական բացահայտում և կանխարգելիչ գործողությունների սահմանում, միաժամանակ կարևորում է շրջակա միջավայրին առավել մեծ ուշադրության ցուցաբերումը, որակի քաղաքականությունը ռազմավարական նպատակների ներքո իրագործելը, ինչպես նաև հաճախորդներից բացի ընկերության մյուս շահառուների ակնկալիքների բավարարումը:
Ներկայացված պահանջներն Ամերիաբանկում առանձնակի ուշադրության կենտրոնում են, մասնավորապես ներդված են ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգեր, ինչպես նաև ներդրողների, բաժնետերերի, մատակարարների, աշխատակիցների հետ աշխատանքի կարգավորման քաղաքականություններ, գործընթացներ, կորպորատիվ կառավարման պրակտիկաներ և այլն:
Ըստ աղբյուրի, Ամերիաբանկի որակի կառավարման համակարգն առաջին անգամ հավաստագրում է անցել 2009թ-ին և դրանից հետո Բանկն ամենամյա հերթական աուդիտների, ինչպես նաև երկու վերասերտիֆիկացման փուլերով հաստատել է իր համապատասխանությունը ISO միջազգային ստանդարտներին:
Հարակից հրապարակումներ`
- «Fitch»-ի կողմից Ամերիաբանկին տրվել է «B պլյուս» վարկանիշ կայուն հեռանկարով
- ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին շնորհել է «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակը
- «Fitch» վարկանշային կազմակերպության կողմից Ամերիաբանկին տրվել է «B պլյուս» վարկանիշ Կայուն հեռանկարով
- Global Finance ամսագիր. Հայաստանի լավագույն ներդրումային բանկը Ամերիաբանկն է
- ՀՀ բանկային համակարգում Ամերիաբանկը բացարձակ առաջատարն է գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով. Ա.Մկրտչյան
- «Ամերիաբանկ » ՝ Վարկավորման նոր հնարավորություններ առանց գրավի