«Ես լավ եմ դաստիարակված». Սվիտալսկին չմեկնաբանեց Նալբանդյանի հայտարարությունը. «Առավոտ»
Ինչպես հայտնի է, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Ազգային ժողովում անդրադարձել էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Ավիտալսկիին։ «Արդեն երեք փուլ է կայացել, որոնք, իհարկե, ընթանում են իրենց հունով։ Կարող են լինել հարցեր, ինչպես երեկ Սվիտալսկին ասաց, որ կան ինչ-որ բարդություններ։ Ես այդպես չէի ասի։ Գիտեք, բանակցությունների ժամանակ լինում են խնդիրներ, որոնք, իհարկե, բանակցող կողմերը պետք է փորձեն լուծել։ Բայց ընդունված չէ, որ բանակցությունների ընթացքում բանակցողներից մեկը նման բաներ հայտարարի։ Եթե Սվիտալսկին կարծում է, որ դա ինչ-որ ճնշման ձև է, ապա դա սխալ ձև է»,- ասել էր Նալբանդյանը։
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ լրագրողները Պյոտր Սվիտալսկիին խնդրել են անդրադառնալ այդ հայտարարությունը, նա պարզապես պատասխանեց. «Ես լավ եմ դաստիարակված, չեմ մեկնաբանի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ