Բելառուսում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ պաշտոնյաներին կաշառք առաջարկելու կասկածանքով
Բելառուսի Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամանակ ձերբակալվել են Բելառուսի, Հայաստանի և Աֆղանստանի քաղաքացիներ: Այդ մասին փոխանցում է asialive.info կայքէջը:
Ըստ աղբյուրի, ձերբակալված անձինք Բելառուսի քաղաքացուն հարկադրել են Բելառուսի ԱԱԾ և Քննչական կոմիտեի պաշտոնյաներին կաշառք տալ՝ քրեական գործը կարճելու համար:
Նշվում է, որ այդ երկրների քաղաքացիները իրենց ներկայացրել են որպես անձինք, ովքեր ունեն անհրաժեշտ կապեր Բելառուսի ԱԱԾ, ՔԿ և այլ պետական մարմինների պաշտոնյաների շրջանում:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, արդեն պարզվել է, որ կասկածյալները մտադիր չեն եղել «հարցը լուծել, այլ խարդախության միջոցով տիրացել են բելառուսցուն պատկանող շուրջ 335 հազար ԱՄՆ դոլարին ու թանկարժեք իրերին՝ 150 հազար ԱՄՆ դոլարի չափով»:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնից լրատվամիջոցում մատնանշված ՀՀ քաղաքացու մասին որևէ տեղեկություն չհաջողվեց պարզել. լրատվական կենտրոնի հեռախոսահամարը զանգերին չէր պատասխանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը