Բելգիայում «անչափահաս ներգաղթյալների» 70%-ը նվազեցրել է տարիքը
Բելգիայում «անչափահաս ներգաղթյալների» 70%-ը նվազեցրել է տարիքը, որպեսզի ապաստան ստանալու մասին իրենց խնդրագրերը քննելու դեպքում արտոնյալ պայմաններ ստանան։ Այս մասին հայտնում է թագավորության արդարադատության նախարարությունը,- գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այն, որ երիտասարդ փախստականները ստել են տարիքի հարցում, հնարավոր է եղել պարզել ոսկրերի տարիքի ռադիոլոգիական թեստի միջոցով:
2015 թվականի հունվարից 2016 թվականի մարտը Բելգիայում անչափահաս միգրանտների շրջանում անցկացվել է 2099 թեստ։ Արդյունքում պարզվել է, որ ավելի քան 1500-ի տարիքը գերազանցում է 18 տարեկանը, այսինքն՝ նրանք չափահաս են։ Թեստավորում անցած բոլոր ներգաղթյալների ավելի քան 90 տոկոսը եղել է տղամարդ:
Հաշվի առնելով, որ տարիքի փորձարկման մեկ ռադիոլոգիական թեստի արժեքը մոտ 200 եվրո է, պետությունը նման ստուգումների վրա ընդհանուր առմամբ ծախսել է շուրջ 400 հազար եվրո։
Ստուգումների արդյունքները նոր մտահոգություններ են առաջացրել, քանի որ փաստաթուղթ չունեցող անօրինական ներգաղթյալները ոչ միայն խաբում են իրենց տարիքը, այլև երկիրը, որտեղից ժամանել են Բելգիա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ